Posted in Ես և շրջակա աշխարհ

Տրնդեզի մասին

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի եթերում ուրախ արևներն են։ Այս թողարկամանը  լսեք Տյառնընդառաջի մասին, ինչպե՞ս են տոնում Տյառնընդառաջը Հարավում, ի՞նչ գիտեն տոնի մասին սովորողները։

Ռադիոհաղորդավարներ՝ Լիլի Թորոսյան, Էդգար Մուրադյան

Posted in Մայրենի

Հովհ․ Թումանյան․«Շունն ու կատուն»

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,

Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փնթփնթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող

որդիանց որդի – որտեղից որտեղ ճանկել – թռցնել, ձեռք գցել

ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը

կուշտը – մոտ

քուրք – մուշտակ

կուճի — գլուխ

հրես – ահա, հիմա

մուշտարի – հաճախորդ

վախտին – ժամանակին

ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի

դիպան իրար – կռվեցին, վիճեցին

դիվանբաշի – դատավոր

կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ

մթամ – իբր

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Քանի՞ հերոս կա հեքիաթում:3Շուն , կատու, դիվանբաշի

Թվարկի՛ր նրանց անունները:Քեռի Քուչի,Ուստա Փիսո

 

2. Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրիր դրանց կամ հականիշները, կամ հոմանիշները:

կուշտ-մոտ,կողք

մրսել-սառել,ցուրտ զգալ

գդակ-գլխարկ,փափախ

քուրք-մուշտակ,վերարկու

թանկագին-սիրելի,մեծարժեք,մտերիմ

ծանդր ու մեծ-լուրջ և ինքնագոհ,հարգալից

փափախ-գդակ,գլխարկ

ցուրտ-սառը եղանակ,պաղ

բարկանալ-ջղայնանալ,կատաղել,վրդովվել

խոսել-զրուցել,ասել

վերադարնալ-հետ գալ

անպատիվ-վարկաբեկված,անպարկեշտ

գնալ-քայլել,մեկնել

գիշեր-մթություն,խավար

կորչել-անհետանալ,հեռանալ

մոռանալ-գլխից հանել

3. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

բարի աջողում-ողջույն

ուստա-վարպետ

շեմք-դռան շրջանակ

 

4. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

5. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

6. Ինչպիսի՞ն է կատուն, բնութագրի՛ր նրան:

Կատուն շատ խորամանկ,  խաբեբա և  շատ վախկոտ է:

7. Ինչպիսի՞ն էր շունը:

Շունը շատ համբերատար, ազնիվ  և քաջ էր:

8. Արդարացրո՛ւ կատվին:

Հնարավոր է կատուն քուրք չուներ և շատ էր մրսում և դրա համար այդպես արեց:

9. Կատվի անունից շանը նամակ գրի՛ր և ներողություն խնդրի՛ր նրանից:

Բարև Շուն , ես շատ եմ ամաչում իմ արարքի համար: Ես շատ եմ փոշմանել և քո համար որոշել եմ անվճար գդակ և քուրք կարել:3 օրից կարող ես գալ և վերցնել դրանք

10.Ի՞նչ կլիներ,եթե կատուն…

Եթե կատուն խաբեբա և խորամանկ չլիներ, շան գդակը  կկարեր :Շունը չէր մրսի,այդքան չեր զայրանա և գործը չէր հասնի դիվանբաշուն:Այդ ժամանակ քաչալ շան փոխարեն նրան կասեին գդակով շուն, Իսկ գող փիսոին՝ ուստա փիսո:

Posted in Մայրենի

«Մանուկն ու ջուրը» և« Ամենից լավ տունը». շիլաշփոթ

»

 

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ«»

Ու ջուր է գալիս, անցնում շենով։

 

Էնտեղ իր բարի իր սիրող գետի հետ,

Մի շատ անհանգիստ տղա է ապրում

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,                                    Կանգնեց իր բարի իր սիրող գետի դեմ:

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,Իմ պաղ  ջըրիկ ու անուշիկ։— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու գորշ ձյունն է գլխին։— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.Իմ  հին ջրիկ ու անուշիկ։

— Ես էն առուն կերթամ զվարթ,Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ գորշ ջրիկ ու անուշիկ։— Ես էն այգին կերթամ հին,Որ տերն է ժիր մեջն այգեպան։

 

Թող գնամ շրջեմ աշխարհից աշխարհ:

Ամենից լավ գետը ընտրեմ քեզ համար

Կգամ քեզ կառնեմ կփախջենք հեռու

Ես գորշ գետից

Ես հին գետից

գետի եզերքին,

ծառերի տակին:

Ու գնաց, երկար թափառեց տղան

Մեծ ու հոյակապ շատ գետ էր տեսավ,

Բայց միշտ ամեն տեղ պակաս էր մի բան,

Ու հառաչելով ետ վերադարձավ

Են գորշ գետը

Են հին գետ

Գետի եզերքին

Ծառերի տակին

Գտա՞ր,ընկերս հարցրեց գետը

Ուրախ նայելով իր ընկերոջ վրա:

Ման եկա գետ աշխարհից աշխարհ

Միակ սիրուն լավ տունը,որ կա

Ես գորշ գետն է

Ես հին գետն է

Գետի եզերքին

Ծառերի տակին:

 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Արտահայտի՛ր նշված միավորներով:

6կգ= 6000գ

3կգ=3000 գ

7կգ 200գ= 7200գ

8կգ 500գ=8500 գ

50մմ= 5սմ

70մմ=7 սմ

60 սմ= 6դմ

40սմ=4 դմ

 

Հայրիկը, վճարելով 4200 դրամ, գնեց 1 մկրատ, և 2 կողպեք: Հաշվի՛ր, թե ինչ արժե դրանցից յուրաքանչյուրը՝ իմանալով, որ Սուրենը 1 մկրատի և 1 կողպեքի համար վճարել է 2700 դրամ:

1 մկրատ, և 2 կողպեք-4200 դրամ

1 մկրատ, և 1 կողպեք-2700 դրամ

Յուրաքանչյուր-?

Լուծում

4200-2700=1500դ

2700-1500=1200դ

 

Պատասխան՝կողպեք 1500 դր.,մկրատ 1200 դր.

 

Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման կարգով

1, 20, 140, 244, 797

111, 101, 3301, 313

141, 140, 102, 823

5283, 3222, 230, 219

Հաշվի՛ր:

500 : 10 + 90 x 5 =50+450=500

600 : 10 + 8 x 8 =60+64=124

490 : 7 + 9 x 7 =70+63=133

45 + (90 x 5 ) =45+450=495

540 : (27 : 3 ) =540:9=60

18 + (40 x 8 ) =18+320=338

160 : 4: 2 =40:2=20

200 : 2 : 5 =100:5=20

400 : 2 : 10 =200:10=20

 

 

 

 

Posted in Ես և շրջակա աշխարհ

Տյառնընդառաջ

 

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Տյարընդառաջի տոնին Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ:

 

Posted in Մայրենի

Քառյակներ

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

 

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

 

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

 

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

 

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

 

 

Posted in Մայրենի

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենովՋուր է գալիս, անցնում շենով։Մի թուխ մանուկ դուրս է վազել,Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,Ու դարձել է՝ խոսել էսպես.— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն առուն կերթամ զվարթ,Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն այգին կերթամ դալար,Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Posted in Անգլերեն

English

Do you get up at 8 oclock? Yes,  I get up at 8 o’clock.

Do you brush teeth every morning ?No, I don’t brush my teeth every morning .

Do you have breakfast at 9 oclock?No, I don’t. I have breakfast at 8 oclock.

Do you go to school at 9 oclock? Yes, I  go to school  at 9 o’clock.

Do you have supper at  school? Yes, I do. I have supper at school.