Posted in Ռադիոնյութեր

Ռադիո

Բարև Ձեզ,ես ԷդգարՄուրադյանն եմ:Ես այսօր ձեզ կպատմեմ հետաքրքիր փաստեր լեզուների ,բառերի և տառերի մասին:Երկիր մոլորակի վրա գոյություն է ունեցել մոտ 7000 լեզու,որոնցից մեծ մասը համարվում է մահացած:Ասում են 2 շաբաթը մեկ մի լեզու մահանում է: Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը խոսում է չինարենով, հնդկերենով,իսպաներենով,անգլերենով,արաբերենով,ռուսերենով և պորտուգալերենով: Աշխարհի ամենաերկար բառը հունարեն է,որը ունի184 տառ: Ռուսերենը ունի մի բառ, որը ունի 55 տառ: Հայերենի ամենաերկար բառը ձայնասկավառակավաճառանոցն է,որը ունի 23 տառ: Աշխարհի ամենաերկար այբուբենը ունի կամբոջերենը՝ 74 տառ:Հակառակ դրա ուտոկաս լեզուն է,այն ունի ընդամենը ունի 12 տառ:

<<Տակի>> լեզուն ունի ընդամենը 340 բառ: Անգլերեն լեզվի<<drunk>>բառը,որը նշանակում է արբած,ունի 200 հոմանիշ:

Չինարեն լեզվի<<մանդարին>> անվամբ բարբառը աշխարհի ամենատարածված լեզուն է:Այդ լեզվով խոսում է 885 մլն մարդ:

2-րդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն մարդ:

3-րդ տեղում անգլերենն է ՝ 322 մլն մարդ:

4-րդ տեղում է ռուսերենը: Ռուսերենով խոսում է 170 մլն մարդ:

Չինարենը ունի  ավելի քան 40.000 հերոգլիֆ:

Աշխարհի լեզուների մեծ մասում <<մայր>> բառը սկսվում է Մ տառով:

Ֆրանսերենի <<O>>տառը կարելի է  արտասանել 13 ձևով:

Ամենաշատ թարգմանված գիրքը<<Աստվածաշունչն է>>: ՊԻնոկիոն թվով 2-րդ տեղն է զբաղեցնում: Գոյություն ունի լեզու,որը ամբողջովին սուլոցներից է:Մարդիկ խոսում են սուլելով: Այսօր այսքանը, Ձեր հետ էի ես ՝ Էդգար Մուրադյանս:

 

 

Posted in Մայրենի

Անխելք Վախկոտը

 

 

Մի մարդ է լինում:Նրա անունը Վախկոտ է լինում: Նա ամեն ինչից վախենում էր: Նրան ասում էին անխելք Վախկոտ: Նա ուզում էր գնալ Աստծո մոտ, որ իմանա վախի պատճառը: Ճանապարհին նա հանդիպում  է մի էշի :

-Ո՞ւր ես գնում , որ այդպես դողում ես,- հարցնում է էշը:

-Ես գնում եմ Աստծո մոտ,որ նա ինձ օգնի: Խնդրում եմ ինձ չնեղացնես:

-Դե որ գնում ես Աստծո մոտ չեմ վնասի,միայն Աստծուն ասա,մի էշ կա,ուզում է , որ իրեն չտանջեն և ամեն օր գյուղից բեռով կողքի գյուղ չուղարկեն :

-Կասեմ,-ասաց Վախկոտը և շարունակեց ճանապարհը:

Լճի մոտ անխելք Վախկոտը հանդիպում է մի աղջկա:

-Ո՞ւր ես գնում , որ այդպես դողում ես,- հարցնում է աղջիկը:

-Ես գնում եմ Աստծո մոտ,որ նա ինձ օգնի: Խնդրում եմ ինձ չվիրավորես:

-Դե որ գնում ես Աստծո մոտ չեմ վիրավորի ,միայն Աստծուն հարցրու , թե մի աղջիկ կա , չի ուզում գործ անի, ուզում է ամբողջ օրը երգի ու պարի :

-Շատ լավ ,կհարցնեմ,- պատասխանում է Վախկոտը և շարունակում իր ճանապարհը:

Երեկոյան նա հանդիպեց Աստծուն մի քարի վրա նստած:

-Բարի երեկո, չեմ խանգարի՞, -դողալով սկսեց Վախկոտը:

-Իհարկե չես խանգարի , ես գիտեմ և քո մասին, և մնացացի: Միայն մի քանի խորհուրդ կտամ բոլորիդ: Մարդիկ և կենդանիները շատ բարի են , և պետք չէ վախենալ մյուսներից, նրանք քեզ երբեք չեն վնասի : Իսկ մնացածին փոխանցի , որ կուշտ փորով հաց ուտելու համար պետք է բոլորը աշխատեն և օգնեն միմյանց:

Վախկոտը շնորհակալություն ասեց և հեռացավ: Լճի մոտ նա հանդիպեց աղջկան :

  • Բարև սիրուն աղջիկ , ես քեզ լավ լուր ունեմ ասելու , Աստված ասաց, որ պետք է օգնել բոլորին , եթե դու չես ուզում գործ անել , ես քո տեղը կանեմ : Միայն մի բան պիտի խնդրեմ քեզ, ամեն առավոտ պետք է գնամ եշին էլ օգնեմ բեռերը տանենք կողքի գյուղ:
  • Շատ լավ ,- ժպտալով պատասղանեց աղջիկը:

 

 

 

 

 

 

 

 

Posted in Ռուսերեն

Русский язык

Взмахнул Волшебник красной палочкой — и наступило лето. А из красной палочки получился цветок. Взмахнул Волшебник жёлтой палочкой — и наступила осень.
А жёлтая палочка превратилась в жёлтый лист.
Ещё раз взмахнул он, но уже белой палочкой — наступила зима, а белая палочка превратилась в снежинку. Прошло время, и наступил черёд зеленой палочки. Улыбнулся Волшебник, взмахнул ею, и наступила весна.

Posted in Մայրենի

Անխելք մարդը

Անխելք մարդը

Հովհաննես Թումանյան

 

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

 

Ապսպրել – ուրիշի միջոցով հանձնարարել, պավիրել
թախանձել – շատ խնդրել, աաչել — պաատել

Հարցեր և առաջադրանքներ

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով

Աղջիկ,Աստված,գայլ,ծառ,մարդ:
2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գայլը շատ էր ուզում կուշտ լինել:

Աղջիկը ուզզում էր երջանկանալ:

Ծառը ուծում էր ,որ նրա տերևները նորից կանաչեն:

  1. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Ինձ ամենաշատը դուր է եկել գայլը, որովհետև մարդուց ավելի խելացի էր:

 

4. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:Ամենանխելք հատվածը այն էր,որ անխելք մարդը չոր ծառի արմատների տակի ոսկին չփորեց:

5. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։

 Գայլ

-Գայլ, ինչո՞ւ դու սկզբում չկերար անխելք մարդուն:

-Որովհետև ես ուզում էի իմանալ ,թէ ինչ է ասելու Աստվածը:

    Անխելք մարդ

-Ինչո՞ւ դու չամուսնացար գեղեցիկ աղջկա հետ:

-Ես չհասկացա,որ իմ բախտը կանգնած էր իմ առջև:

Ծառ

-Ինչո՞ւ ես դու ամառ-ձմեռ չոր:

-Որովհետև իմ տակ կա ոսկի և ես սպասում եմ մի խելոք մարդ գա ոսկին հանի:

Աղջիկ

-Ինչո՞ւ ես դու տխուր և անհաջողակ:

-Ես անհաջողակ եմ ,որովհետև ես դեռ իմ կյանքի ընկերոջը չեմ գտել:

                                          

6. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Ես սոված քայլում էի և հանդիպեցի մի աղքատ մարդու:Նա գնում էր Աստծու մոտ դարդերը պատմելու և նրան խնդրեցի , որ իմ մասին էլ պատմի ոի հարցնի , թե մինչև երբ ես սոված պիտի մնամ :

Մի քանի օրից անխելք մարդը վերադարձավ և պատմեց Աստծո ասածները: Աստված մարդուն հնարավորություն էր տվել հարստանալու, կյանքի ընկեր ընտրելու, բայց նա շատ  անխելք էր և Ես հասկացա , որ պետք է նրան ուտեմ :

 

 

 

Posted in Մայրենի

Ձախորդ Փանոսը Հովհաննես Թումանյան

 

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

 

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ-գործն անհաջող ընթացք ստանալ
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-ձայնից վեր կենալ
տակն անել-սուզվել,խորտակվել
ճամփան ծռել-ճամփեն փոխել
քեֆի տաք ժամանակն է-քեֆի լավ ժամանակն է
վրա տալ-նրեն հարձակվել
մթան հետ-մութն ընկնելու ժամանակ
գլուխը քարը-ինչ լինում է թող լինի
դես Փանոս, դեն Փանոս-եստեղ կանչեցին Փանոս,ենտեղ կանչեցին Փանոս:

  1. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:Ձախորդ Փանոսը հենց լճի մեջ տեսնում է բադերին,որոշում է գոնե մի բադ որսա և տանի կնոջը տա:Երբ կացինը շպրտում է դեպի բադերը,կացինը խորդակվում է:Նա մտնում է ,որ կացինը հանի,մի մարդ շորերը հավաքում և տանում է:Փանոսը մնում է տկլոր:
  2.  Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
    Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում:
    Շատ է քաշում, թե՝ քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։
    Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։
    Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։
  3. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

Ձախորդ Փանոս զգույշ եղիր,մի բանը,որ ուզում ես անել նախօրոք լավ մտածիր:

5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

Ես մի աղքատ մարդ էի : Ինչ անում էի ձախ էր գնում և դրա համար ինձ ասում էին Ձախորդ Փանոս: Ես մի օր որոշեցի գնալ անտառ փետի:Եզներիս ու կացինը վերցրեցի և գնացի: Եզներին կանգնեցրեցի ծառի տակ, որ ծառը ընկնի սայլի մեջ : Մի քանի անգամ խփեցի ծառին, բայց ծառը ընկավ եզներիս վրա և նրանք սատկեցին:Եզներս թողեցի ,որ վերադառնամ տուն: ճանապարհին լիճ տեսա, որտեղ բադեր էին լողում, մտածեցի մի բադ տանեմ կնոջս: Հենց կացինը շպրտեցի,կացինս խորտակվեց: Հանվեցի մտա ջուրը կացինս հանելու,բայց չկարողացա: Ետ վերադարձա և տեսա շորերս մեկը տարել է:Որոշեցի գնալ եղբորս տուն,բայց եղբորս տանը հյուրեր կային:Հյուրերից մեկը ոսկորը  շպրտեց և այն կպավ աչքիս:Ես գոռացի , շները սկսեցին հետևիցս վազել, փախա անտառ: Բոլորը ինձ էին ման գալիս,բայց չէին գտնում :Եզներիս սատկած գտան:Շորերս տանող մարդը նրանց ասեց ,որ շորերս գտել է լճի մոտ:Բոլորը մտածեցին, թե ես խեղդվել: Մի քանի օրից քելեղս տվեցին: Իմ կինն էլ որոշ ժամանակ հետո պսակվեց:

Posted in Ես և շրջակա աշխարհ

Օպալ կամ ծիածանաքար

Օպալ կամ ծիածանաքարը ունի բյուրեղային կառուցվածք։ Այն ձևավորվում է համեմատաբար ցածր ջերմաստիճաններում և հանդիպում է  ցանկացած հանքերի ճեղքերի մեջ, ավելի հաճախ ավազաքարիկրային կավիբազալտի հետ։ Օպալը հանդիսանում է Ավստրալիայի ազգային թանկարժեք քարը։

Գոյություն ունի օպալի երկու հիմնական տեսակ՝ թանկարժեք և սովորական։ Թանկարժեք օպալը ցուցաբերում է գույների խաղ,  իսկ սովարական օպալը՝ ոչ։  Թանկարժեք օպալի ներքին կառուցվածքի շնորհիվ առաջանում է գույների խաղ։ Կախված օպալի ձևավորման պայմաններից, այն կարող է լինել թափանցիկ, կիսաթափանցիկ կամ անթափանց, իսկ ֆոնի գույնը կարող է լինել ցանկացած գույն։ Սև օպալը համարվում է ամենահազվագյուտը, այն դեպքում, երբ սպիտակը, մոխրագույնը և կանաչը համարվում են ամենասովորականը։

Հնագույն ժամանակներում օպալը հազվագյուտ և շատ արժեքավոր հանքաքար էր:

Posted in Մայրենի

Հովհ․ Թումանյան «Տերն ու ծառան»

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

Posted in Ես և շրջակա աշխարհ

Արտաքին օրգաններ, տեսողություն

Աչք (լատ.՝ oculus), լուսային ընկալող տեսողության օրգան է։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է աչքի օգնությամբ։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկաններըհոնքերըկոպերըարտևանունքներըշաղկապենինարցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։