Posted in Մայրենի

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենովՋուր է գալիս, անցնում շենով։Մի թուխ մանուկ դուրս է վազել,Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,Ու դարձել է՝ խոսել էսպես.— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն առուն կերթամ զվարթ,Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն այգին կերթամ դալար,Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով