Posted in Ես և շրջակա աշխարհ

Արտաքին օրգաններ, տեսողություն

Աչք (լատ.՝ oculus), լուսային ընկալող տեսողության օրգան է։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է աչքի օգնությամբ։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկաններըհոնքերըկոպերըարտևանունքներըշաղկապենինարցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Տրնդեզի մասին

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի եթերում ուրախ արևներն են։ Այս թողարկամանը  լսեք Տյառնընդառաջի մասին, ինչպե՞ս են տոնում Տյառնընդառաջը Հարավում, ի՞նչ գիտեն տոնի մասին սովորողները։

Ռադիոհաղորդավարներ՝ Լիլի Թորոսյան, Էդգար Մուրադյան