Posted in Ուսումնական ճամփորդություններ

Ճամբարային ամփոփում

Այսօր առավոտյան ես շատ ուրախացա , երբ արթնացա և տեսա , որ ձյուն էր եկել: Մեր դասարանի երեխաներով գնացել ենք դպրոցի բակ ազգային բակային խաղեր խաղալու:

Երբ վերադարձանք դպրոց վիրտուալ ձևով դեպի Գյումրի ճամփորդեցինք: Մեզ հյուր էր եկել  մեր ընկերոջ մայրը Գյումրիից : Նա մեզ պատմեց Գյումրի(Լեննագան) քաղաքի մասին:Մենք շատ նոր և հետաքրքիր տեղեկություններ լսեցինք և սովորեցինք:

Այնուհետև մենք «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներով մեր կրտսեր ընկերներին սովորեցրեցինք  «Ապարանի գյովնդ» և «Կարնո քոչարի» պարերը պարել:

Մենք շատ հետաքրքիր օր անցկացրեցինք:

Posted in Մայրենի

Իմ կարդացած հեքիաթը-Գիքոր

Մարդ ու կնիկ կռվում էին: Համբոն ուզում էր Գիքորին տանել քաղաք,որ երեխան աշխատի:Կինը չէր համաձայնում, բայց նա տանում է:Գնում  տեսնում են մի խանութ:

-Է՜,խազեին ջան, ես Գիքորին ուզում եմ աշխատանք գտնել, որ խնդրեմ կարո՞ղ է քո տանը աշխատել, նա աման կլվանա,լվացք կանի:

-Լա՛վ, ասում է խազեինը:

Գիքորը շատ էր աշխատում: Նա կարոտում էր հարազատներին:Ամեն օր տարբեր բաներ տանում թաքուն պահում էր ,որ տանի իր ընտանիքի համար:Գիքորը շատ էր մրսում և նա հիվանդանում է:Նրան տանում են հիվանդանոց, բայց չի լավանում և մահանում է:

Երբ հայրը Գիքորի շորերը տանում է տուն, նրանք գտնում են Գիքորի պահած իրերը:Մայրը շատ է լացում , նրա արցունքները թափվում են Գիքորի  շորերի վրա:Նրանք կոճակները միշտ իրենց մոտ էին պահում:

Posted in Անգլերեն

English

Hello.My name is Edgar.I am nine.I am a schoolboy.I live in Erevan.This is our flat.I live  with my mother,father and sister here.This is my room. My room is not big, but it is very comfortable.        . There is a table ,sofa,chair,bookcase,lamp,mirror,window and door in the room.There are my scool supplies on the table.My bed is near the door.I have many toys in my room.There  are my guns, cars and legos. There are of different colors.I play with my legos every day. I like my room very much and I like everything in my room  .

 

 

Posted in Մայրենի

Հորինուկ դդմի մասին

Կար, չկար մի դդում:Նրան գնեց մի կին,որը ուզում էր ղափամա պատրաստել:Դդումը չէր ուզում,որ նրան կրակի մոտ դնեն, վախենում էր կվառվի:Նա գնում է գազարի մոտ և հարցնում:

-Դու սիրու՞մ ես,որ քեզ ուտում են:

-Ո’չ,ես չեմ սիրում,որ ինձ ուտում են,բայց երեխաներին հարկավոր մրգեր և բանջարեղեններ ուտել, որովհետև  նրանք պետք է առողջ մեծանան:Երեխաները շատ կարևոր են:

Դդումը խելոք կանգնում և սպասում է, թե երբ նրան կկտրատի կինը և երեխաներին կտա, չէ՞ որ նա երեխաների համար անհրաժեշտ  և օգտակար ուտելիք է: Երեխաները երբեք չեն դադարի դդում ուտել:

Posted in Ես և շրջակա աշխարհ

Հայկական գորգ-կարպետ

Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը դրանց զարդանախշերն են, քանի որ դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը: Հայկական գորգերում օգտագործված զարդանախշերը լայնորեն կիրառվել են նաև քանդակագործության մեջ:

Posted in Մայրենի

Ինչպես անցկացրեցի Ամանորը

Ամանորը իմ ամենասիրելի տոնն է ,որովհետև բոլոր երեխաները նվերներ են ստանում , զարդարվում է ամեն ինչ:Ես իմ ընտանիքի հետ այս Ամանորը դիմավորել և անցկացրել եմ տատիկիս տանը:Ժամը 00:00-ին մենք միմյանց շնորհավորում ենք ամանոյրա սեղանի մոտ և սիրով դիտում ենք ամանորյա հաղորդումները:Հաջորդ օրը մենք շատ հյուրեր դիմավորեցինք և նորից նվերներ ստացանք:Հունվարի 2-ին իմ տատիկի ծննդյան օրն է:Այդ օրը միշտ շատ ուրախ է անցնում:Արձակուրդի ժամանակ Ես և քույրս շատ  ֆիլմեր, մուլտֆիլմներ և հաղորդումներ դիտեցինք:Ամեն օր ես իմ տատիկի համար հեքիաթներ էի կարդում:Երբ սկսեց երեկոյան ձյուն գալ,եմենք շատ ուրախացանք: Ես,ծնողներս և քույրս երեկոյան գնացինք զբոսնելու:Մենք սահնակ քշեցինք, ձնագնդի խաղացինք:Այդ օրը դարձավ անմոռանալի: Ամանորը իմ համար ամենահեքիաթային տոնն է: