Month: Դեկտեմբերի 2021
Հեքիաթ բախտը բերելու մասին
Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին աճում` ջահե՜լ, սիրո՜ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում: Ամբողջ օրն էլ արմատներդ պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը հասցնես, կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:
Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը: Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո ինչ եղան, ոչ ոք չիմացավ: Այ, եթե քամին հարցնի առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը, նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին: Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:
Առաջադրանքներ
1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:Բախտը բերել նշանակում է,ուր ինչվոր մի վատ բան համարյա կլիներ:
2. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել:Իմ բախտը բերել է երբ ես ընկա աստիճանի վրա և աչքիցս արյուն չեկավ:
Ճամփորդություն
Մենք այսօր դասարանով գնացել էինք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:Մեզ այնտեղ դիմավորեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը,հանելուկ առաջարկեցին գուշակել և ուղեկցեցին դահլիճ:Թատրոնում դիտեցինք «Մաուգլի» մյուզիքլ-մուլտֆիլմը:Ինձ դուր եկավ Բագիրան,բայց ես կցանկանայի լինել Մաուգլին:Բոլորս շատ հավանեցինք մյուզիքլը,մանավանդ Մաուգլիի և Բալուի պարը:
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Ես Էդգար Մուրադյանն եմ:Ես բլոգավար եմ մայիս ամսից:Ես կարողանում եմ բլոգավարություն անել:Կարողանում եմ աշխատել Paint,Word,Powerpoint համակարգչային ծրագրերով:Ես կարող եմ յութուբյան էջից, համացանցից վերցնել և տեղադրել իմ բլուգում:Ես կարողանում եմ նկար տեղադրել իմ բլոգում:Ես կարողանում եմ մաթեմատիկայի առաջադրանքները տեղադրել իմ բլոգում:Ես կարողանում եմ իմ ընկերների հորինուկները շարունակել:Կարողանում եմ դերերով կարդալ հեքիաթ:Ես գիտեմ, թե ինչու է երկինքը կապույտ, ուսումնասիրել եմ Արեգակնային համակարգը, սովորել եմ մթնոլորտային տեղումների մասին: Գիտեմ չվող և ձմեռող թռչունների տեսակները: Ես համացանցից գտել եմ տեղեկություն Ամանորի մասին, թե ինչպես են տոնում այն տարբեր երկրներում, ինչպես են տոնել հնում հայերը, ինչու են տոնական ծառը զարդարում ինչերով են զարդարում:
Ես մասնակցել եմ ճամփորդություններին:Կարողանում եմ Googlle maps ծրագրով քարտեզագրել ճամփորդությունը: Այդպես մենք գտնում են ճամփորդության վայրը, հեռավորությունը և տևողությունը:
Ես կարողանում եմ կերակրել մեր ագարակի կենդանիներին և չեմ վախենում:Կարող եմ օգտվել Ընկեր Մարգարիտայի բլոգից:Ես գիտեմ անվտանգության կանոնները:Կարողանում եմ պատասխանել հարցերին:Ես մասնակցել եմ Ամանորյա ծեսին,շարոց թաթղիկի ծեսին: Ես նաև մանագցել եմ ցուցահանդեսին:
Իմ բլոգի կարգերը՝
Բանավոր մաթեմատիկա
Մոնիկան ունի տարբեր գույնի երեք արկղ՝ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում տանձ է, մյուսում՝ խնձոր, մեկն էլ դատարկ է: Ո՞ր գույնի արկղում է տանձը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում։
Սպիտակ-տանձ
Կարմիր-խնձոր
Կանաչ-դատարկ
Փակագծերն այնպես դիր, որ ստանաս ճիշտ հավասարություն
15-(35+5):4=15-40:4=15-10=5
Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից:
12,13,14,15,16,17,18,19,23,24,25,26,27,28,29,34,35,36,37,38,3945,46,47,48,49,56,57,58,59,67,68,69,78,79,89,
English
Dear Santa Claus,
I am Edgar from Yerevan. I am eight. I always get nice Christmas presents from you. Thank you very much, dear Santa. You are very kind. There are many toys in my room. I always play with my toys. I like my toys very much. There is a white bear in my room.It lives with me but it is just a toy, dear Santa.
I want to have a dog . I want to feed it and to go for a walk with it.
Thank you, dear Santa Claus. I love you very much.
Love, Edgar
Ինչու են զարդարում Ամանորյա տոնածառը
Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով։ 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը։ Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով։ Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը։
Ամանորյա մեդիաբացիկ
Հ․ Սահյան «Եղևնի»
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
- Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
արահետ-նեղ ճանապարհ
բացատ-ազատ տարածություն
աբրեշում-մետաքս
գոհար-թանկարժեք քար
սոսափ-խշշոց
- Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
Ես հիշում եմ կանաչ իմ ընկերներին, արահետներին եմ հիշում ձյունի տակ, հիշում եմ բացատն ու բուքը սպիտակ: Երկինքն եմ հիշում իմ գլխի վերև,և իմ մայր անտառն` ասեղնատերև, հովերն եմ հիշում գարնանային, որոնք ինձ օրորում էին:Հիշում եմ վաղորդյան ցողի գոհարը, մայրամուտի թևերն աբրեշում, հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,խարույկն եմ հիշում անտառապահի:
- Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
Եղևնին կարոտ էր զգում անտառից հեռու ու հիշում ամեն ինչ:
- 4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
Եղևնին չէր ափսոսում, որ էլ անտառում չի,որովհետև նա գարուն էր բերել երեխաներին և հրճվանք պատճառել:
- Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
Եղևնին հպարտ է նայում աշխարհին, կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
- Նամակ գրի՛ր եղևնուն:
Բարև, եղևնի’:Ես Էդգար Մուրադյանն եմ:Անհամբեր քեզ սպասում եմ` մեր տուն հյուր: Ես շատ-շատ խաղալիքներ ունեմ:Ես քեզ խոսք եմ տալիս, դու շատ գեղեցիկ կլինես և կզարդարես մեր բնակարանը: