Posted in Ես և շրջակա աշխարհ

Օպալ կամ ծիածանաքար

Օպալ կամ ծիածանաքարը ունի բյուրեղային կառուցվածք։ Այն ձևավորվում է համեմատաբար ցածր ջերմաստիճաններում և հանդիպում է  ցանկացած հանքերի ճեղքերի մեջ, ավելի հաճախ ավազաքարիկրային կավիբազալտի հետ։ Օպալը հանդիսանում է Ավստրալիայի ազգային թանկարժեք քարը։

Գոյություն ունի օպալի երկու հիմնական տեսակ՝ թանկարժեք և սովորական։ Թանկարժեք օպալը ցուցաբերում է գույների խաղ,  իսկ սովարական օպալը՝ ոչ։  Թանկարժեք օպալի ներքին կառուցվածքի շնորհիվ առաջանում է գույների խաղ։ Կախված օպալի ձևավորման պայմաններից, այն կարող է լինել թափանցիկ, կիսաթափանցիկ կամ անթափանց, իսկ ֆոնի գույնը կարող է լինել ցանկացած գույն։ Սև օպալը համարվում է ամենահազվագյուտը, այն դեպքում, երբ սպիտակը, մոխրագույնը և կանաչը համարվում են ամենասովորականը։

Հնագույն ժամանակներում օպալը հազվագյուտ և շատ արժեքավոր հանքաքար էր:

Posted in Մայրենի

Հովհ․ Թումանյան «Տերն ու ծառան»

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․