Posted in Ուսումնական նախագծեր

«Ուսումնական գարուն» նախագիծ

                    Մասրուհի

Գարնանային արձակուրդների ժամանակ ես կարդացի շատ հեքիաթներ: Իմ ընկերների հետ կցանկանամ կիսվել <<Մասրուհի>> հեքիաաթի մասին :Հեքիաթում մի քանի հերոս կա , Փորձեմ կարճ պատմել , որպեսզի ընկերներս հետաքրքրվեն և կարդան:

Մի թագավոր և թագուհի են լինում , շատ երկար տարիներ երեխա չեն ունենում , բայց  շատ են ուզում ունենալ: Մի գորտ ասում է, որ մի տարի չանցած կունենան և այդպես էլ լինում է: Նրանք մի շատ գեղեցիկ արքայադուստր  են ունենում :Խնջույքի ժամանակ 13 կախարդուհիներից մեկը անիծում է : Աղջիկը 15 տարեկան դառնալուն պես մատը ծակում է և խորը քուն մտնում : Քունը տարածվում է ամբողջ ամրոցի վրա, բոլորը քնում են ,նույնիսկ կենդանիներն են քնում ,ամեն ինչ ծածկվում է փշերով, բնությունը նույնպես կանգ է առնում:

Այդ լուրը տարածվում է աշխարհով մեկ: Ոչ մեկ չի կարողանում օգնել:100 տարի հետո մի արքայազն գալիս է , փրկում աղջկան : Երբ նա տեսնում է գեղեցկուհուն համբուրում է և Մասրուհին միանգամից բացում է աչքերը:Ամբողջ ամրոցը արթնանում է : Ճոխ հարսանիք են անում և երջանիկ ապրում մինչև իրենց կյանքի վերջը:

Ես բոլոր իմ ընկերեներին խորհուրդ կտամ կարդալ այս հեքիաթը և ցանկացողներին կտամ իմ գիրքը: Ես շատ եմ ուրախանում , երբ հեքիաթներում միշտ բարին է հաղթում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով