Posted in Մայրենի

Վարդը

Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,                                  
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գտի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառեր։

Փոքրիկ-մեծ

Ուրախանալ-տխրել

մոտիկ-հեռու
Սիրուն-գեշ

Չմոռնաս-չհիշես 

փշոտ-անփուշ     
 Չօգնեց-օգնեց 

Քնքուշ-կոպիտ                                                                              

 Անհամբեր-համբերատար

2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնցով նկարագրում է վարդին։

3Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

վարդ, դաշտ, տղա, փուշ, ձեռք,

Վարդեր

Դաշտեր

Տղաներ

Փշեր

Ձեռքեր

4.Ի՞նչ գիտես վարդին մասին, գրի՛ր։

Առաջին անգամ վարդեր սկսել են աճեցնել Հին Հռոմում : Վարդերը ջերմասեր են: Վարդերը նախընտրում են վառ լուսավորություն: Վարդեր գոյություն ունեն գրեթե բոլոր գույների: Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատև խաչասերումների արդյունքում։ Աշխարհում լավագույն վարդ աճեցնողները ֆրանսիացիներն են համարվում: Իսկ բուլղարացիները վարդերից ամենալավ յուղն են պատրաստում:Այն թուփ է, բարձրությունը` 15սմ-3 մետր։ Որոշ տեսակներ լինում են մինչև 10-12 մետր երկարությամբ,դրանք  սողացող, մագլցող կամ փաթաթվողներն են :Վարդի ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ: