Posted in Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդապատում Հավհաննես Թումանյանի թանգարան

Մենք այսօր այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան:Ես այնտեղ տեսա ՀովՀաննես Թումանյանի 10-րդ տան կրկնորինակը:Այնտեղ ես շատ նոր բաներ իմացա, տեսա նրա արտացոլանքը: ՀովՀաննես Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղի թոնրատանը :Նա հագել է միայն սև և սպիտակ շորեր և չի բաժանվել իր սիրելի ձեռնափայտի հետ:Նրա կնոջ անունը Մարիամ է եղել, բայց նրան դիմել են տիկին Օլգա անունով:Հ.Թումանյանը չորս տղա և վեց աղջիկ է ունեցել:Թանգարանի առաջին տնօրենը նրա աղջիկ Աշխենն է եղել: Թումանյանը  տաս հազար գիրք է ունեցել:Շատերը վերցնում էին և չէին վերադարձնում ,որի պատճառով նրա  մոտ մնացել էր ութ հազար գիրք:Նա պահում էր այդ գրքերը տասներեք պահարաններում , որոնք ծածկում էր վարագույրներով:Նա սենյակի պատին գրել էր<< Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել>>Հովհաննես Թումանյանի ընտանեկան սեղանի մոտ շատ աթոռներ կային , սակայն նրա աթոռը տարբերվում էր, նա  զիջում էր միայն նստել լավագույն ընկերոջը՝  Ղազարոս Աղայանին: