Posted in Մայրենի

Հովհ․ Թումանյան «Գարնան առավոտ»

Բարի լուսի զանգեր զարկին

Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Նկարի՛ր քո սիրելի քառատողը։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

2.Դուրս գրի՛ր գունավորած բառերը և գրի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառերը։

1Անուշ-դառը

Բացվեց-փակվեց

Բարակ-հաստ

Եկավ-գնաց

3.Նկարագրի՛ր գարնան առավոտը ըստ բանաստեղծության։

Երբ լույսը բացվում է աշխարհի վրա, զանգերը հնչում են:

Հովտում առուն խոխոջում  է,

Կաքավ կարի վրա կղկղում է,

Աղջիկները բարձրանում են սարեր:

4.Նկարագրի՛ր գարնան առավոտը քո բառերով։

Գարնանը ամեն ինչ սկսում է արթնանալ:

5.Դուրս գրի՛ր երկվանք և եռավանկ բառեր։

Զարկին,լուսի,զանգեր,բարի,անուշ,

բացվեց,հովտում,բարակ,քարին,հանդեր,ծաղկանց,

շընկշընկում, աշխարհքին,խոխոջել,քամին,

կռունկ,երամ,կաքավ,աղջիկ,բուրմունք:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով