Posted in Մայրենի

Ինչպես անցկացրեցի Ամանորը

Ամանորը իմ ամենասիրելի տոնն է ,որովհետև բոլոր երեխաները նվերներ են ստանում , զարդարվում է ամեն ինչ:Ես իմ ընտանիքի հետ այս Ամանորը դիմավորել և անցկացրել եմ տատիկիս տանը:Ժամը 00:00-ին մենք միմյանց շնորհավորում ենք ամանոյրա սեղանի մոտ և սիրով դիտում ենք ամանորյա հաղորդումները:Հաջորդ օրը մենք շատ հյուրեր դիմավորեցինք և նորից նվերներ ստացանք:Հունվարի 2-ին իմ տատիկի ծննդյան օրն է:Այդ օրը միշտ շատ ուրախ է անցնում:Արձակուրդի ժամանակ Ես և քույրս շատ  ֆիլմեր, մուլտֆիլմներ և հաղորդումներ դիտեցինք:Ամեն օր ես իմ տատիկի համար հեքիաթներ էի կարդում:Երբ սկսեց երեկոյան ձյուն գալ,եմենք շատ ուրախացանք: Ես,ծնողներս և քույրս երեկոյան գնացինք զբոսնելու:Մենք սահնակ քշեցինք, ձնագնդի խաղացինք:Այդ օրը դարձավ անմոռանալի: Ամանորը իմ համար ամենահեքիաթային տոնն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով