Posted in Ուսումնական ճամփորդություններ

Ճամբարային ամփոփում

Այսօր առավոտյան ես շատ ուրախացա , երբ արթնացա և տեսա , որ ձյուն էր եկել: Մեր դասարանի երեխաներով գնացել ենք դպրոցի բակ ազգային բակային խաղեր խաղալու:

Երբ վերադարձանք դպրոց վիրտուալ ձևով դեպի Գյումրի ճամփորդեցինք: Մեզ հյուր էր եկել  մեր ընկերոջ մայրը Գյումրիից : Նա մեզ պատմեց Գյումրի(Լեննագան) քաղաքի մասին:Մենք շատ նոր և հետաքրքիր տեղեկություններ լսեցինք և սովորեցինք:

Այնուհետև մենք «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներով մեր կրտսեր ընկերներին սովորեցրեցինք  «Ապարանի գյովնդ» և «Կարնո քոչարի» պարերը պարել:

Մենք շատ հետաքրքիր օր անցկացրեցինք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով