Posted in Մայրենի

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ Աթաբեկ Խնկոյան

 

Մի դարավոր կաղնու տակ Խոզը ագահ ու անհագ, Այնքան կաղին զխտվեց, Որ ցած ընկավ ու փռվեց: Զարթնեց քնից ու տակից Ծառը փորեց արմատից: Ի՞նչ ես անում, այ անգետ, — Ագռավն ասաց վերևից: — Խա՞ղ ես անում ծառի հետ, Կչորանա արևից: Չորանում է` չորանա, Ինձ ի՞նչ օգուտ` զորանա, Միայն կաղին ունենամ, Ուտեմ, պառկեմ, գիրանամ: Այ ապերախտ կենդանի, Ով քեզ նման վիզ ունի` Իր կույր աչքով չի տեսնի, Որ կաղինը հյութալի Լոկ այս ծառն է ձեզ տալի, — Ագռավն ասավ խոզուկին, Էն կախ գլուխ կուզիկին:

 

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

Խա՞ղ ես անում ծառի հետ, Կչորանա արևից:

Չորանում է` չորանա, Ինձ ի՞նչ օգուտ` զորանա:

Միայն կաղին ունենամ:

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

 

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

Օգուտ,որ,ով,ոզնի,վորոնել,օր,օղակ,օդ,օդապարիկ,օձ,:

 

 

 

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև ես  գնդակին խբեցի դիքի մոտ:

Ընկերս եկավ մեր տուն, որ իրար հետ խաղանք:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև դրսում ցուրտ է:

 

Հետաքրքիր է իմանալ:

Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ

 

երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք, վերցնել երկնաքարերի սառույցի նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին: