Posted in Ռուսերեն

Ռուսերեն

Следующие задания выполнить в блоге:
 

1.Допиши слоги щик, ище к словам: глаз ,глазище,  кот,котище, обман,обманщик, гонять ,гонщик, сварить,сварщик:

2.Найди на рисунке слова на букву щ. Запиши их. (նկարը կցել եմ)

Ովքեր կդժվարանան կատարել առաջադրանքները, կկատարենք միասին դասարանում:Щенок.щетка,щегол.

Posted in Մայրենի

Ճպուռն ու մրջյունը

 

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։
    պայծառ –վառ,ուժեղ,լուսավոր
    լուռումունջ-սուս ու փուս,անձայն,լուռ
    քաղցած-սոված,անոթի
    բուրավետ-հոտավետ,անուշահոտ
    մշտապես-միշտ,անդադար,հավետ
    օթյակ-սենյակ,թատրոնի պատշգամբ
  2. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  3. Կապույտով նշի՛ր առակի տխո ւր հատվածը։
  4. Ինչպիսի՞ն էր  մրջյունը։

Մրջյունը աշխատասեր և խելացի էր:

  1. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր:

Ճպուռը ալարկոտ և ծույլ էր:

  1. Արդարացրո՛ւ մրջյունին:

-Մրջյուն դու շատ ճիշտ էս և ճիշտ դաս տվեցիր ճպուռին:

 

  1. Մեղադրի՛ր մրջյունին:

-Ճպուռը դու ցրտից մեռնում էիր, բայց մրջյունը չօգնեց : Չի կարելի թույլին չօգնել:

  1. Արդարացրո՛ւ ճպուռին:

-Ճպուռը դու փոքր ես և չհասկացար, որ  ձմռանը պետք է պատրաստվել:

  1. Մեղադրի՛ր ճպուռին:

-Ճպուռ քեզ դաս թող լինի :

  1. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:

Եա ճպուռին կկերակրեյ,կտաքացնեյ,մինչև ամառ կապրեցնեյ,բայց ամռանը նա պետք է ինձ հետ աշխատի:

  1. Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ տո՛ւր նրան:

 

Բարև    ճպուռ: Չի կարելի այդքան ալարկոտ և ծույլ լինել:Դու չաշխատեցիր մրջյունի հետ:Դրա համար էլ նա չօգնեց քեզ: