Posted in Մայրենի

Ղ․ Աղայան «Մեղուն ու մարդը»

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Շերամ-որդ

Թթան-թթի ծառ

Ապերախտ-երախտիքը մոռացող

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

Օգտակար կենդանի

Ահագին կենդանի

Փոքր շերամ

Քնքուշ մետաքս

Շատակեր ճիճու

Ապերախտ մարդ

3.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրի՛ր այդ բառերի հոմանիշներն ու հականիշները։

օգտակար-արդյունավետ-վնասակար

սխալվել-վրիպել-ճիշտ լինել

ահագին-մեծ-փոքր

փոքր-պստիկ-մեծ

շատ-բազում-քիչ

իմաստուն-խելացի-հիմար

քնքուշ-նուրբ-կոպիտ

շատակեր-անկուշտ-քչակեր

4. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Տղան հարցրեց հայրիկին:

-Հայրի՛կ,ո՞վ է մեր տան ամենախելացի երեխան:

Հայրը պատասխանեց.

-Իսկ դու ի՞նչ ես կարծում:

-Ես կարծում եմ,որ ես եմ ամենախելացին:

Հայրիկը բացատրեց,որ արդպես չի կարելի մտածել:Նա ասաց,որ դու դեռ շատ երկար տարիներ պետք է լավ սովորես,որ խելացի մարդ դառնաս:Միշտ իմացիր,որ քեզանից շատ խելացիներ կան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով