Posted in Ես և շրջակա աշխարհ, Մայրենի

Անվտանգության կանոններ

Այսօր մեզ դպրոց հյուր էր եկել Մենուա Հովասափյանի մայրիկը՝ Ջեննի Բալյանը՝ Ոստիկանության օպերատիվ կառավարման մասնագետը:Նա մեզ  սովորեցրեց  ճանապարհային անվտանգության կանոնները, ճանապարհն անցնելիս ինչ կանոններ է պետք հիշել և կիրառել , ճամփորդելիս մեքենայի մեջ ինչպես է պետք պահել, որպեսզի վթարային իրավիճակներից խուսափենք: Տանը մենակ մնալուց ինչպես է պետք վարվել , ինչից զգույշ լինել , կամ ինչ չի կարելի անել:Վտանգ զգալուց ինչ պետք է անել: Ես գիտեի , որ պետք է անմիջապես զանգահարել 1-02 և ծնողներին, երբ ինչ որ մի վտանգ եմ զգում: Ես մի քանի հարցեր տվեցի Մենուայի մայրիկին և նա պատասխանեց բոլոր հարցերին: Ինձ շատ դուր եկավ այսօրվա թեմայի ամփոփումը: Մեր այսօրվա քննարկվաշ թեմաները շատ պետք կգան ամբողջ կյանքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով