Posted in Հաշվետվություն, Ռադիո, Ռադիոնյութեր

Ես՝ որպես «Ուրախ արևներ» ռադիոյի պատասխանատու

Ես ուզում եմ լինել ռադիոյի պատասխանատու,որովհետև հաճելի է, երբ քեզ լսում են ընկերներդ:Մենք խելացի բաներ ենք գտնում համացանցից, սովորում ենք, պատմում ռադիոթողարկման ժամանակ, իսկ մյուսները լսում են:Ես հարցեր եմ տալիս և նրանք պատասխանում են, բացատրում:Ամենահետաքրքիրը այն  է, որ կարող ենք գնալ բարձր դասարանցիների մոտ և այնպիսի հարցեր տալ, որոնց պատասխանները նրանք չգիտեն: Մենք բացատրում ենք նրանց:Ես արդեն շատ եմ մասնագցել  ռադիոներին  և ինձ շատ դուր է գալիս:Իմ ռադիոյի միտքը ինձ հուշել է իմ մայրիկը:

Մենք  տեղադրում ենք  ռադիոն  բլոգի մեջ , ով ցանկանում է կարեղ է մտնել բլոգ և հետևել դրան,  թե մենք ինչ աշխատանք ենք կատարել և ինչ խելացի ենք:Երբ մենք գնում ենք ճամփորդելու երեխաներով,  մենք հարցազրույցներ ենք վերցնում:Ինձ շատ դուր է գալիս ուրիշ դպրոցի սովորողներին հարցեր տալ:Ինձ համար դժվար է,երբ ես հարց եմ տալիս նրանց ու չեմ կարողանում օգնել նրանց, երբ  նրանք պատասխանը չգիտեն:Մեզ շատ  է օգնում   ընկեր Մարգարիտան, նա իմ  իմ դասվարն է:Ես ձայնագրում եմ կամ իմ հեռախոսով, կամ իմ ընկերոջ հեռախոսով:Ես շատ եմ սիրում լինել ռադիոյի պատասխանատու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով