Posted in Մայրենի

Թափանցիկ ծառը.խառնաշփոթ

Վաղուց շատ վաղուց մի թափանցիկ ծառ էր աճում: Նա շատ բարի և ազնիվ ծառ էր: Նրան բոլորը սիրում և հարգում էին: Նրա մեջ երևում  էին բոլոր միջատները: Նույնպես տեսնում էին նրա միջի ջուրը: Մի օր մի շատ չար մարդ , որն ուզում էր փայտե տուն ունենալ, գնաց ծառեր փնտրելու: Երբ նա մոտեցավ ծառերին, թափանցիկ ծառը տերևներով նրան հրեց և չար մարդն ընկավ: Չար մարդը ջղայնացավ և արագ կտրեց ծառը: Նա ամբողջովին թափանցիկ  տնակ պատրաստեց: Նա մտածում էր, որ մնացած ծառերն այդ  տեսնելով կվախենան նրանից, բայց ծառերը որոշեցին հարձակվել նրա վրա և ոչնչացնել նրան: Ծառերը հաղթեցին և այդ օրը սկսեցին նշել «Թափանցիկ ծառի» տոնը:

Տարիներ են անցել, բայց ծառերը միշտ հիշում և նշում են այդ օրը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով