Posted in Մայրենի

Հանելուկներ

 

1Ցուրտ է բերում նա իր հետ,

Ուրախություն պարգևում,

Ամեն ինչ սպիտակ ներկում

Այդ ե՞րբ է լինում:

(Ձմեռ)

2Թոռնիկի հետ է միշտ գալիս,

Մեզ նվերներ է տալիս,

Մի ձեռքին մեծ փայտ ունի,

Ինչ ցանկանաս կբերի:

(Ձմեռ Պապիկ)

 

3Սպիտակ թիթեռի է նման,

Բոլորս սպասում ենք նրան,

Հենց սկսում է թափվել վերեվից

Տուն չենք գնում մենք  բակից:

(Փաթիլ)

 

 

 

 

 

 

 

 

Posted in Մայրենի

Հին հայերի Ամանորը

Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում: Հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը: Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր  դրամ` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դրամը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը:

Posted in Մայրենի

Ձմեռ

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
Posted in Մայրենի

Եղևնին և արևը

Լինում է, չի լինում` մի եղևնի: Եղևնին փոքր էր  և անչափ գեղեցիկ :Նա ընկերություն էր անում արևի հետ:Ամեն առավոտ բարևում էր արևին և պարում նրա համար:Երբ ամառն ու աշունը գնում են, գալիս է ձմեռը,օրերը ցրտում են,արևն էլ առաջվա նման չէր ջերմացնում եղևնուն:Եղևնին  նեղանում է արևից և քուն մտնում:Գարնան գալուն պես նա արթնանում է և տեսնում , որ իր վրա դեռ շատ ձյուն կա:Նա ցանկանում է ,որ իր վրայի ձյունը  հալչի:Արևը հենց տեսնում է, որ եղևնին ուզում է պարել սկսում է լայն ժպտալ: Արևը ժպիտով հալեցնում է ամբողջ ձյունը  :Եղևնին նորից աշխուժանում է  և հասկանում, որ արևը նրա ամենահավատարիմ ընկերն է:

Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեն:

Փոքրիկ  եղևնին  ավելի կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկրտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Զմրուխտ-վառ կանաչ

բողբոջ-ծիլ

զարթոնք-զարթնել

քմծիծաղ-հեգնանքով ժպիտ

կծկվել-կուչ գալ,խեղճանալ

ինքնամփոփ-մեկուսացած

սաղարթ-ճյուղերի,տերևների ամբողջություն

հեծկլտալ-լացել

հոխորտաց-բարկացած խոսել

ցաքուցրիվ-թափթփված

ալեհեր-ճերմակ

աղերսել-խնդրել

մատղաշ-նորածիլ

2Նկարագի՛ր ` ինչպիսին էր բարդին։

Բարդին մեծ էր, հզոր, բարձրահասակ, հպարտ, ինքնահավան, անխիղճ և չար:

3Նկարագի՛ր` ինչպիսին էր եղևնին։

Եղևնին փոքր էր,նման էր շփոթված երեխայի, խեղճ էր, անօգնական,բայց նա շատ բարի սիրտ ուներ և հիշաչար չեր:

4Եթե դու լինեիր եղևնու փոխարեն ինչպե՞ս կվարվեիր։

Ես էլ կօգնեի բարդուն,բայց եթե նա հաջորդ անգամ  ինձ չոգներ ,ես էլ չէի օգնի:

Posted in Անգլերեն

Sam and Pam

Sam is a little boy. He is seven. Pam is a little girl. She is five. Sam and Pam are good friends. Sam likes to play with Pam and Pam likes to play with Sam too.

Pam has got many toys: big and little dolls, nice puppies, and kittens, funny monkeys, yellow giraffes and ducks.

Sam hasn’t got many toys, but he has got many balloons: red and blue, green and yellow, brown and white.

Pam: Let’s play, Sam.(Արի՛ խաղանք, Սեմ)

Sam:OK.

Pam:Take(վերցրու) my toys and play with them.

Sam: Thanks. Do you want to play with balloons?

Pam: Yes.

Sam: Then take two red balloons………..

…………and three blue balloons…………

……….and five yellow balloons…..

………..and six green balloons………

…………………..and…………..Pam, where are you?