Posted in Ես և շրջակա աշխարհ

Ամանորը Իսլանդիայում

Իսլանդիա

Իսլանդացիներն ըստ ավանդույթի՝ Ամանորին խարույկ են վառում, պարում և երգում խարույկի շուրջ: Ամենուր կարելի է տեսնել զարդարված «տրոլլեր» և «էլֆեր»: Ի դեպ, նրանց նաև բաժին է հասել Ձմեռ Պապի դերը: Այստեղ Ձմեռ Պապիկների քանակը բավական բազմաթիվ է, նրանց մեջ են մտնում նաև 13՝ այսպես կոչված «ամանորյա պատանիները»՝ Յոուլասվեյնները

 

Ամենուր հայտնվում են հեքիաթային կերպարներ սկսած դեկտեմբերի 13-ից: Յուրաքանչյուրն ունի իր անունն ու բնավորությունը, սակայն բոլորին հատուկ է աշխույժ բնավորությունը: Իսլանդիայում աղջիկներն ու տղաները կարմիր գուլպա են կախում պատուհաններից արդեն

դեկտեմբերի 13-ին, քանի որ «ամանորյա պատանիներից» յուրաքանչյուրը թաքուն նվերներ է բերում: Երեխաները հավատում են, որ Յոուլասվեյնները կարող են անսպասելի այցելել իրենց ցանկացած օր դեկտեմբերի 1-ից մինչև 24-ը: Եթե նրանք իրենց վատ պահեն, ապա իրենց գուլպայում կարող են գտնել ոչ թե նվեր, այլ՝ կարտոֆիլ: