Posted in Ես և շրջակա աշխարհ

Արեգակնային համակարգ

Արեգակնային համակարգի մեջ մտնում են 9  մոլորակները  և Արևը :

Արևի շուրջը պտտվում են մեծ քարեր:Հենց այդ քարերը ընկնում են, պայթում են:Այդ ժամանակ լուսավորվում է և հետք է մնում:

Մենք երկրից   կարող ենք Տիեզերքը տեսնել, մոլորակները ուսումնասիրել աստղադիտակով: Առաջին հեռադիտակը ստեղծել է Գալիլեո Գալիլեյը 1609 թվականին:Երկնաքարերը սառույցից են:

Սկսենք Արեգակնային համակարգի  առաջին մոլորակից՝ Մերկուրիից:

1.Մերկուրի

Մերկուրին  ամենափոքր մոլորակն է:Նրա անունը հռոմեական Մերկուրի աստծո  անունից է:

2. Վեներան

Մոլորակի անունը հռոմեկան սիրո և գեղեցկության աստվածուհի Վեներայի անունն է:  Այն ամենատաք մոլորակն է:Այնտեղ 460 աստիճան է:Նրան կարող ենք տեսնել առանց աստղադիտակի,որովհետև նա շատ պայծառ է և վերցնում է Արևի լույսը:

3.Երկիր

Երկիր մոլոարակը Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է:

Երբ նայում ենք Լուսնին, այն դեղին և լուսավոր է երևում ,բայց նա իր սեփական լույսը չունի:Արևի լույսն է ընկնում լուսնի վրա:

Միակ մոլորակը Երկիրն է, որտեղ կյանք կա:

4.Մարս

Մարս մոլորակը Կարմիր մոլորակն է, քանի որ նրա վրա շատ կարմիր հող կա:Նրա մակերեսը պատված է հրաբուխներով, լայնածավալ անապատներով. Ենթադրվում է , որ մարս մոլորակում երբևէ ջուր է եղել, քանի որ ուսումնասիրությունների ընթացքում կարմիր մոլորակի վրա  հայտնաբերվել են սառցե գոյացումներ:Մարսի վրա կյանք չկա:

5.Յուպիտեր

Յուպիտերը արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակն է , այն իրենից ներկայացնում է գազի գունդ : Արեգակնային համակարգի այդ հսկան ամենամեծ մոլորակն է: Յուպիտերը պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով:

  1. Սատուրն                                                                                      Սատուրնը արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է : Սատուրնը գազի վիթխարի գունդ է:
  2. Ուրան

Ուրանը դարեր շարունակ համարվել է ամենահեռավոր մոլորակներից մեկը : Այն հայտնաբերվել է Գերշելի կողմից 18-րդ դարի վերջերին: Ուրանը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:

  1. Նեպտուն

Արեգակնային համակարգում Նեպտունը նախավերջինն է, անվանակոչվել է ի պատիվ հռոմեական դիցարանի աստված Նեպտունի, ով հանդիսացել է ծովերի տիրակալը:
Այն հայտնաբերվել է 1846թ.-ի սեպտեմբերի 23 –ին . մոլորակը անհնար է տեսնել անզեն աչքով: Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:

9.Պլուտոն

Պլուտոնը համարվում է գաջաջ մոլորակ:  Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով